Բռնազավթված Արցախի Հանրապետության՝ Մարտակերտի շրջանի Գետավան գյուղում ադրբեջանական կողմը ոչնչացրել է Գետավան գյուղի ինքնապաշտապանության համար զոհված գետավանցի ազատամարտիկների հիշատակին կանգնեցված հուշարձանի պատին ամրացված հուշատախտակները։ Հուշարձանի կենտրոնում տեղադրված էր քանդակագործ Վարազդատ Համբարձումյանի կերտած խաչքարը, որը ևս ոչնչացվել է: Այս մասին գրել է Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում իրականացնող Monument Watch կայքը։
«Արդարադատության միջազգային դատարանը հաստատել է, որ օկուպացված տարածքներում գործող օրենքները՝ ներառյալ մշակութային արժեքների պաշտպանության դրույթները, ձեռք են բերել միջազգային սովորութային իրավունքի (infra Jurisprudence) կարգավիճակ։ Հատկապես արգելված գործողություն է խաչքարերի թիրախավորումը։ Այն համարվում է ծանր հանցագործություն ուղղված ողջ մարդկությանը,- գրել է կայքը։ Նշենք՝ Գետավանի հուշարձանը պաշտոնապես բացվել է 2016 թվականին։