11 Դեկ
2024
0.6° c ԵՐԵՎԱՆ
-2.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Տղաների քաղաքական հետապնդումը տեղի է ունենում Տավուշի՝ 4 գյուղերի հանձնման ֆոնին․ Բեքարյան

Տղաների քաղաքական հետապնդումը տեղի է ունենում Տավուշի՝ 4 գյուղերի հանձնման ֆոնին․ Բեքարյան

Պատերազմի սպառնալիքով, քաղաքական հետապնդմամբ գործող իշխանությունը ահաբեկում է սեփական ժողովրդին։ Վազգեն Սաղաթելյանի և Նարեկ Սամսոնյանի ձերբակալումը քաղաքական հետապնդման վառ օրինակ է․լրագրողների հետ զրույցում ասել է քաղաքագետ Կարեն Բեքարյանը դատարանի մոտ, որտեղ տեղի է ունեցել Սաղաթելյանի դատավարությունը։

«Այսօր մեր խնդիրը այլախոհությունը ճզմելու, դրա դեմ բիրտ ուժ կիրառելու տոտալ պայքարն է։ Մարդիկ մտածում են՝ սա իրենց կհասնի՞, թե՞ ոչ։ Եթե մենք այսօր կանգնած ենք հայրենիք կորցնելու վտանգի առաջ, այլախոհությունը ճզմելու վտանգը ի՞նչ է»,- ասել է քաղաքագետը։

Բեքարյանն ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, թե երբ են տեղի ունենում այս իրադարձությունները․ այս ամենը տեղի է ունենում հայրենիքի մի կտորը հանձնելու ֆոնին։

«Հիմա մենք այս իրավիճակում տղաների բառախաղն ենք կարևորու՞մ, թե՞ հիմնական՝ հայրենիքից տրվող գյուղերի հարցը»,- ընդգծել է Բեքարյանը։

Նա անդրադարձել է նաև միջազգային հանրության այն արձագանքին, որը վերաբերում է Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին։

«Ես զարմացած եմ  միջազգային հանրության արձագանքից։ Հայաստան է գալիս ՆԱՏՕ-ի քարտուղարն ու հայտարարում, որ հիացած է Փաշինյանի ղեկավարումից։ Եթե դա խրախուսում չի այս ամենին, ապա ի՞նչ է»,-ասել է նա։