ABCMEDIA
ԿԳՄՍՆ-ն մեկնաբանել է Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի մուտքի փակ լինելու մասին լուրը

ԿԳՄՍՆ-ն մեկնաբանել է Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի մուտքի փակ լինելու մասին լուրը

Մամուլում շրջանառվող լուրերը, թե Ցեղասպանության զոհերի հիշատակման օրը Ծեծեռնակաբերդ հուշահամալիրի մուտքը փակ է լինելու, կեղծ է։ ABC mediaի հետ զրույցում ասել է ԿԳՄՍ նախարարության մամուլի խոսնակ Կարինե Մանուկյանը։

Ցեղասպանության թանգարանից ևս հերքել են լուրն ու նշել՝ նախորդ տարիների պես պատրաստվում են, նույնիսկ այդ օրը ցուցադրության բացում են կազմակերպելու։