26 Հլս
2024
19.8° c ԵՐԵՎԱՆ
13.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Դատարանը Մախսուդյանի որդուն կալանավորելու որոշում է կայացրել՝ առանց պաշտպաններին խոսքի իրավունք տալու․ պաշտպան

Դատարանը Մախսուդյանի որդուն կալանավորելու որոշում է կայացրել՝ առանց պաշտպաններին խոսքի իրավունք տալու․ պաշտպան

Դատարանը պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն՝ Վահագն Մախսուդյանին կալանավորելու որոշում է կայացրել․ տեղեկությունը ABC media-ի հետ զրույցում հաստատել է նրա պաշտպան Հովհաննես Խուդոյանը։

«Դատարանը գործը քննեց շատ արագ՝ 2,5 ժամում, պաշտպանական որևէ իրավունք չպահպանեց, պաշտպանների կեսին խոսք չտվեց, թույլ չտվեց քննիչին հարցեր տալ»,-ասել է Խուդոյանը։

Նրա խոսքով՝ դատավորը խնդիր ուներ շատ արագ հրապարակել որոշումը, չնայած պաշտպանական կողմը ներկայացրել էր փաստեր, որ այս դեպքում կալանքը չի կարող կիրառելի լինել։

Հիշեցնենք, որ Մախսուդյանին մեղադրանք է առաջադրվել խմբակային խուլիգանության հոդվածով։ Երբ ԵԿՄ մեքենան Նոյեմբերյանում վարել են ցուցարարների ուղղությամբ և հայհոյել ու վնասել են Մախսուդյանի ոտքը, վերջինս ձեռքով հարվածել է մեքենայի դիմապակուն։