22 Դեկ
2024
-0.8° c ԵՐԵՎԱՆ
4.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՀՀ իշխանությունը սեփական պետության և ժողովրդի դեմ անցել է լայնածավալ ահաբեկության. Բագրատ Սրբազան

ՀՀ իշխանությունը սեփական պետության և ժողովրդի դեմ անցել է լայնածավալ ահաբեկության. Բագրատ Սրբազան

«Կամ փորձելու են բռնի ուժ կիրառելով ճնշել, կամ իրենց սև գործն անել։ ՀՀ իշխանությունը սեփական պետության և ժողովրդի դեմ անցել է լայնածավալ ահաբեկության և հանցանք են գործում սեփական հայրենիքի ու սեփական տան ճանապարհին կանգնած մարդկանց նկատմամբ։ Սա ոչ միայն անընդունելի է, այլև դատապարտելի է։ Սրանով չեն կարողանալու ոչ վախեցնել, ոչ էլ կասեցնել մեր պայքարը»,- ABCmedia-ի հետ զրույցում ասել է Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը։

Սրբազանը կոչ է արել մեր հայրենակիցներին՝ շարունակել պայքարը։

«Այստեղ ոչինչ չի ավարտվելու, Տավուշը հանուն հայրենիքի շարժումը շարունակվելու է։ Ես դիմում եմ բոլոր հայրենատեր մարդկանց՝ հնարավոր բոլոր տարբերակներով ձեր անհամաձայնությունը հայտնեք։ Սա պետք է վերջ ունենա։ Չի կարող սեփական իշխանությունը, այլևս չակերտավոր, սեփական ժողովրդի նկատմամբ այդքան վայրագ գտնվել»,-ասել է Բագրատ Սրբազանը։

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը նաև նշեց, որ Սարիգյուղից ոստիկանական ուժերը մինչև Կիրանց փակել են ճանապարհը։