ABCMEDIA
Պուտին-Փաշինյան բանակցությունները անհրաժեշտ են և սպասելի. Պեսկով

Պուտին-Փաշինյան բանակցությունները անհրաժեշտ են և սպասելի. Պեսկով

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջիկա բանակցությունները, որոնք տեղի կունենան այսօր Կրեմլում, անհրաժեշտ են և սպասելի:

Լրագրողների հարցին, թե Կրեմլում սպասու՞մ են արդյոք, որ Հայաստանը կարող է դադարեցնել իր մասնակցությունը ԵԱՏՄ-ին,  Կրեմլի ներկայացուցիչը պատասխանել է՝ մասնակցությունը ԵԱՏՄ-ին տալիս է իր անդամ երկրներին ՀՆԱ-ի նկատելի աճ։ Նա ընդգծել է, որ բոլոր մասնակից երկրների շահերից է բխում ԵԱՏՄ-ի զարգացումը:

Պեսկովի խոսքով՝ մասնակից երկրները դա գիտեն և անշուշտ, ԵԱՏՄ երկրների ՀՆԱ-ի տարեկան աճի տեմպերում այս ինտեգրացիոն գործընթացի մասնաբաժինը նկատելի է։