ABCMEDIA
Գյուղը կիսում է, մարդկանց հորդորում ծառ տնկել. Գառնիկ Դանիելյան

Գյուղը կիսում է, մարդկանց հորդորում ծառ տնկել. Գառնիկ Դանիելյան

Մի քանի օր առաջ այս տաղավարից հայտարարեցի՝ շատ կարևոր է, որ մեր ժողովուրդը սատար կանգնի Տավուշին, և այսօր հոգիս փառավորվել է, շատ ուրախացել եմ, որ ազգս Տավուշի կողքին է. այս մասին հայտարարել է ՀՀ ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը՝ Հանրապետության Հրապարակում իրականացվող հանրահավաքի ժամանակ։

«Աշխարհում չլսված անվտանգային մեթոդ է, ծառ ես տնում՝ անվտանգ ես դառնում։ Գյուղը քիչ չի կիսում է երկու մասին, մարդկանց էլ հորդորում է ծառ տնկել։ Մեր շարժման ընթացքում դուք ցույց տվեցիք՝ ինչքան լավ ազգ ենք մենք, ձեր ցավը տանեմ, ապրեք, որ դուք կաք։ Մարդիկ իրենց տներից աղուհացով, ջրով, հույսով ու հավատով ոնց էին փարվում Սրբազանին, ամբողջ կյանքում չեմ մոռանա այդ մարդկանց հույսով լի աչքերը։ Մենք ոչ մեկին, ոչ մի բան զիջելու չունենք»,-ասել է Դանիելյանը։