ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը համարում է, որ Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները
լուրջ մասշտաբների են։ «Ներկայիս կառավարության քաղաքականությունը հայ հասարակության
մեջ գնալով մերժվում է։ Դեռևս դժվար է դատել, թե դա ինչով կավարտվի։ Հայաստանի օրենսդրությամբ,
իհարկե, կան ընթացակարգեր․ կառավարությունը փոխվում է խորհրդարանում քվեարկությամբ։ Այնտեղ մեծամասնությունն այս պահին հավատարիմ է Փաշինյանին։ Կմնա՞ այս մեծամասնությունը, թե՞ ժողովրդական տրամադրությունների ճնշման տակ պատգամավորներն այլ դիրքորոշում կունենան, կտեսնենք առաջիկայում։ Ամեն դեպքում, ինձ թվում է, որ տեղի ունեցողին անլուրջ վերաբերվել հնարավոր չէ»,-ասել է Զատուլինը։