10 Դեկ
2024
0.6° c ԵՐԵՎԱՆ
-2.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՀՀ-ում տեղի ունեցող իրադարձություններին անլուրջ վերաբերվել հնարավոր չէ․ Զատուլին

ՀՀ-ում տեղի ունեցող իրադարձություններին անլուրջ վերաբերվել հնարավոր չէ․ Զատուլին

ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը համարում է, որ Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները

լուրջ մասշտաբների են։ «Ներկայիս կառավարության քաղաքականությունը հայ հասարակության

մեջ գնալով մերժվում է։ Դեռևս դժվար է դատել, թե դա ինչով կավարտվի։ Հայաստանի օրենսդրությամբ,

իհարկե, կան ընթացակարգեր կառավարությունը փոխվում է խորհրդարանում քվեարկությամբ։ Այնտեղ մեծամասնությունն այս պահին հավատարիմ է Փաշինյանին։ Կմնա՞ այս մեծամասնությունը, թե՞ ժողովրդական տրամադրությունների ճնշման տակ պատգամավորներն այլ դիրքորոշում կունենան, կտեսնենք առաջիկայում։ Ամեն դեպքում, ինձ թվում է, որ տեղի ունեցողին անլուրջ վերաբերվել հնարավոր չէ»,-ասել է Զատուլինը։