28 Սեպ
2024
25.1° c ԵՐԵՎԱՆ
16.7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Քաղաքացիները շարունակում են փակ պահել Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկը

Քաղաքացիները շարունակում են փակ պահել Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկը

«Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնության անդամները ամբողջ գիշեր փակ են պահել ԲաղրամյանԴեմիրճյան խաչմերուկը։

Երեկ Հանրապետության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքից հետո շարժման մասնակիցները, Բագրատ սրբազանի գլխավորությամբ, երթով ուղևորվել են դեպի Բաղրամյան պողոտա։ Բաղրամյան պողոտայում, սակայն, ոստիկանությունը թույլ չի տվել երթը շարունակել դեպի Դեմիրճյան փողոց։

Քաղաքացիները տեղում վրաններ են տեղադրել ու ամբողջ գիշեր մնացել դրսում։ Այս պահին ևս ակցիան շարունակվում է, քաղաքացիները շարունակում են փակ պահել ԲաղրամյանԴեմիրճյան խաչմերուկը։

Հիշեցնենք, որ երեկ տեղի ունեցած հանրահավաքի ընթացքում Բագրատ սրբազանը հայտարարել է շարժման առաջիկա անելիքների մասին և նշել, որ 96 ժամ  շարունակելու են պայքարը փողոցներում՝ մինչև հասնեն վերջնական հաղթանակի։