23 Հնս
2026
33° c ԵՐԵՎԱՆ
19° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ռուսաստանը պատրաստ է ձեռնարկել բոլոր միջոցները Բելառուսն ու Միութենական պետությունը պաշտպանելու համար․ Լավրով

Ռուսաստանը պատրաստ է ձեռնարկել բոլոր միջոցները Բելառուսն ու Միութենական պետությունը պաշտպանելու համար․ Լավրով

Ռուսաստանը կօգնի Բելառուսին արտաքին ագրեսիայի դեպքում. ինչպես հայտնում է РИА Новости-ն, այդ մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

«Մենք պատրաստ ենք ձեռնարկել պայմանագրով նախատեսված բոլոր միջոցները՝ մեր դաշնակցի անվտանգությունը և, իհարկե, Միութենական պետության անվտանգությունն ապահովելու համար», – ասել է նա Դիվանագիտական ​​ակադեմիայում կայացած 12-րդ դեսպանական կլոր սեղանի ժամանակ։

Դիվանագետը Վլադիմիր Զելենսկիի՝ Բելառուսում «կարգուկանոն հաստատելու» պահանջն անվանել է անպարկեշտություն։ Նա հավելել է, որ նրանք փորձում են Մինսկին ուղղակիորեն ներքաշել հակամարտության մեջ՝ ընդլայնելով ռազմական գործողությունների աշխարհագրությունը։

 

Ընտրություն 2026   Ընտրություն 2026