
Ռուսաստանը պատրաստ է միջնորդի դեր ստանձնել Իրանի և Միացյալ Նահանգների միջև․ Պեսկով
Ռուսաստանը պատրաստ է ամեն ինչ անել Պարսից ծոցի տարածաշրջանում ռազմական գործողությունների վերսկսումը կանխելու համար․ РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Նրա խոսքով՝ Ռուսաստանը պատրաստ է միջնորդի դեր ստանձնել Իրանի և Միացյալ Նահանգների միջև, եթե նման խնդրանք լինի։


