
Մասուդ Փեզեշքիանը պետական այցով կմեկնի Պակիստան
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը պետական այցով կմեկնի Պակիստան․ գրում է Al Jazeera-ն։
Այցի ընթացքում Փեզեշքիանը կհանդիպի Պակիստանի նախագահ Ասիֆ Ալի Զարդարիի և վարչապետ Շեհբազ Շարիֆի հետ, որը միջնորդել է ԱՄՆ-ի հետ Շվեյցարիայում կայացած բանակցությունները։
Երեքշաբթի նախատեսված այցը կլինի Իրանի դեմ փետրվարի 28-ին ԱՄՆ-ի և Իսրայելի սկսած հարձակումներից հետո Փեզեշքիանի առաջին արտասահմանյան այցը։ Այն տեղի է ունենում մեկ օր անց այն բանից հետո, երբ Պակիստանն ու Քաթարը հայտարարեցին, որ Շվեյցարիայում կայացած ԱՄՆ-Իրան բարձր մակարդակի բանակցությունների առաջին փուլը հանգեցրել է 60-օրյա ճանապարհային քարտեզի՝ վերջնական համաձայնության հասնելու համար։
Կողմերը կքննարկեն Շվեյցարիայում անցկացված բանակցություններն, ինչպես նաև առևտրի, էներգետիկայի, սահմանային անվտանգության և տարածաշրջանային կապերի ոլորտներում երկկողմ համագործակցությունը խորացնելու ուղիները։


