Հայազգի Ռայա Նազարյանն ընտրվել է Բուլղարիայի խորհրդարանի նախագահ՝ 131 կողմ, 66 դեմ և 39 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ․ հայտնում է բուլղարական BTA լրատվական ծառայությունը
«Խորհրդարանն՝ անկախ հասարակության վստահության աստիճանից, գործադիր և օրենսդիր իշխանությունների լեգիտիմացման միակ հարթակն է»,- ընտրվելուց հետո ասել է Նազարյանը:
Նա նշել է, որ պատգամավորները կարող են իր վրա հույս դնել երկխոսության, արդարության, իրավահավասարության և Ազգային ժողովի կանոնադրությանը, օրենքներին ու կանոնակարգերին անվերապահորեն հետևելու առումով։