Հոգևորականը իրավունք չունի սովորական մարդ դառնալու. Արամ Ա Վեհափառ
Խստապահանջությունը, նախանձախնդրությունն ու հավատարմությունը հիմք կկազմեն մեր միաբանության նկարագրին ու կյանքին։ Անթիլիասի մայրավանքում իր ելույթի ժամանակ ասել է Արամ Ա Վեհափառ հայրապետը․ «Հարկ է ըլլալ զգօն եւ ամրօրէն կառչած մնալ մեր կոչումին ու անոր պարտադրանքին: Հոգեւորականը իրաւունք չունի սովորական մարդ դառնալու: Ան միջնորդ է Աստուծոյ ու մարդուն միջեւ եւ Քրիստոսի դեսպանն է, ինչպէս կ՚ըսէ առաքեալը: Այս ինքնագիտակցութիւնը պէտք է մղիչ ոյժը դառնայ հոգեւորականի կեանքին ու ծառայութեան»,- ընդգծել է Վեհափառ հայրապետը։
Նորին Սուրբ Օծությունը բարձր է գնահատել Ս. Աթոռի միաբանների անմնացորդ նվիրումը։