07 Հոտ
2024
25.3° c ԵՐԵՎԱՆ
17° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Սերգեյ Բագրատյանի կնոջ հիմնադրած ՍՊԸ-ն ընդլայնել է ավազի ապօրինի արդյունահանման բիզնեսը․ Հետք

Սերգեյ Բագրատյանի կնոջ հիմնադրած ՍՊԸ-ն ընդլայնել է ավազի ապօրինի արդյունահանման բիզնեսը․ Հետք

Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթի պայմաններում ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հետ կապված ընկերությունն ընդլայնել է ավազի ապօրինի արդյունահանման բիզնեսը․ այս մասին գրել է Hetq.am-ը։

Արարատի մարզի Ռանչպար գյուղում գտնվող 64 հա հողատարածքի մի մասում ավազի ապօրինի արդյունահանման մասին «Հետք»-ը գրել էր 2023 թ․-ի նոյեմբերին։ Այդ հրապարակումից առաջ Քննչական կոմիտեում արդեն իսկ նախաձեռնվել էր քրեական վարույթ՝ ապօրինի ձեռնարկատիրության, հողը փչացնելու, ընդերքի պահպանման և օգտագործման կանոնները խախտելու և ավազակոպճային խառնուրդի արդյունահանման ու իրացման հետևանքով պետությանն առանձնապես խոշոր չափի վնաս պատճառելու փաստերի առթիվ։

Սերգեյ Բագրատյանի կինը ավազի ապօրինի հանք է շահագործում

Այգի հիմնելու պատրվակով Սերգեյ Բագրատյանը փորձում է արդարացնել ավազի ապօրինի արդյունահանումը

Արգիշտի Քյարամյանի ղեկավարած Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթը որևէ կերպ չի կաշկանդել պատգամավորի հետ կապված «Արարակ» ՍՊԸ-ին ընդլայնել ավազի ապօրինի արդյունահանման բիզնեսը։ 2024 թ.-ի հուլիսին «Հետք»-ն արձանագրել է, որ վարձակալված տարածքում ավազի արդյունահանման նոր տեղամաս է բացվել։ Նախկին և նոր բացված տեղամասերից ամեն օր հարյուրից ավելի բեռնատարներով ավազ է ապօրինի արդյունահանվում։ Հանքավայրը շահագործելու մասին մինչ օրս որևէ թույլտվություն չի տրվել, պետական սեփականություն հանդիսացող ընդերքը պատգամավորի հետ կապված անձինք ապօրինի արդյունահանում են անխոչընդոտ։

«Արարակ» ՍՊԸ-ն 2022 թ.-ին հիմնադրել է Սերգեյ Բագրատյանի կինը՝ Նաիրա Հակոբյանը, որին էլ պատկանել են ՍՊԸ-ի բաժնեմասերը։ Ավազի ապօրինի արդյունահանման մասին «Հետք»-ի հրապարակումից հետո, պատգամավորի կինը բաժնեմասը փոխանցել է Սերգեյ Բագրատյանի հետ կապված մեկ այլ անձի՝ Վրեժ Եղոյանին։ Վերջինս Բագրատյանի բիզնես գործընկերն է։

Մանրամասն՝ սկզբնաղբյուրում։