ԱՄՆ-ն կշարունակի աշխատել հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ․ Պետքարտուղարություն
ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակի տեղակալ Վեդանտ Պատելը ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան հարցով հատուկ խորհրդական Լուիս Բոնոյի այցին տարածաշրջան։ Նա նշել է, որ թե՛ պետքարտուղարը, թե՛ համակարգող Բոնոն շարունակում են խորապես ներգրավված լինել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցում․ «Մենք շարունակելու ենք աշխատել այդ ուղղությամբ», – նշել է Պատելը:
Պատասխանելով հայ և թուրք դիվանագետների միջև կայանալիք հանդիպման վերաբերյալ լրագրողի հարցին՝ Պետդեպի ներկայացուցիչը նշել է, որ ոչինչ կանխատեսել չի կարող։ «Կրկին, պարզապես կարող եմ ասել, որ սա մի բան է, որի վրա քարտուղարը կենտրոնացել է, և մենք կշարունակենք խորապես ներգրավված լինել», – նշել է Պատելը: