15 Ապր
2026
12° c ԵՐԵՎԱՆ
9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Մտնում ենք TRIPP-ի իրագործման փուլ․ Փաշինյանի ելույթը՝ կետերով

Մտնում ենք TRIPP-ի իրագործման փուլ․ Փաշինյանի ելույթը՝ կետերով

Նիկոլ Փաշինյանն ազգային ժողովում ելույթ է ունեցել՝ ներկայացնելով Կառավարության 2025 թվականի ծրագրի կատարողականը։ Ելույթի առանցքային որոշ կետեր ներկայացնում ենք ստորև․

  • Այսօր Հայաստանի ու Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունն ունի բավական ուժեղ հիմք։
  • Կիրանցի դպրոցի աշակերտները Ադրբեջանից 50 մետր հեռավորության վրա դասի են գնում, 30 մետր հեռավորության վրա ֆուտբոլ են խաղում։
  • Հորմուզի նեղուցի շուրջ առաջացած ճգնաժամը ՀՀ քաղաքացիներն ու տնտեսությունը շատ ավելի շոշափելի ձևով կզգային թե՛ նավթամթերքի գնի,  թե՛ գնաճի, թե՛ մատակարարումների առումով, եթե ադրբեջանական երկաթուղու պատմական բացումը ՀՀ-ի համար այս ժամանակաշրջանում տեղի ունեցած չլիներ։
  • Մտնում ենք TRIPP նախագծի իրագործման փուլ։
  • Պատերազմի եռագլուխ կուսակցության ներկայացուցիչներն ասում են վերաբանակցելու են խաղաղությունը, որ այն ավելի լավը դարձնեն, իսկ ո՞վ կարող է ապացուցել, որ այդ վերաբանակցման արդյունքում այդ փաստաթուղթն ավելի լավն է դառնալու։
  • Մենք փոխել ենք մեր պատմության կործանանարար ընթացքը, և ՀՀ-ն դրել ենք ստեղծարար և խաղաղ պատմության ընթացքի մեջ։
Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026