
ՌԴ խոշորագույն նավթավերամշակման գործարանները կրճատել են դիզելային վառելիքի արտադրությունը՝ Ուկրաինայի հարձակումներից հետո․ Reuters
Ռուսաստանի 6 խոշորագույն նավթավերամշակման գործարաններից 3-ը, որտեղ արտադրվում է դիզելային վառելիք, սեպտեմբերին զգալիորեն կրճատել կամ ամբողջությամբ դադարեցրել է արտադրությունը՝ ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակումների հետևանքով կրած վնասների պատճառով․ հայտնում է Reuters-ը՝ հղում անելով վառելիքի շուկայի մասնակիցների տվյալների վրա հիմնված սեփական հաշվարկներին։
Դիզելային վառելիքի պակասի հարցը վերջերս բարձրացրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Սեպտեմբերի 13-ին նա կոչ է արել Ուկրաինային դադարեցնել ռուսական նավթավերամշակման գործարաններին ուղղված հարձակումները։ Նա պնդել է, որ ռուս-ուկրաինական պատերազմն է հանգեցրել դիզելային վառելիքի պակասի և ամբողջ աշխարհում գների աճի։ Կիևը պատասխանել է՝ ասելով, որ պատրաստ է համաձայնել հրադադարի, եթե Ռուսաստանը նույնպես հրաժարվի հարվածներից։


