
Լավրովը պատրաստվում է հանդիպել ԱՄՆ պետքարտուղարին
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ նախատեսում է հանդիպել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում․ գրում է РИА Новости-ն։
Նա հավելել է, որ Ռուսաստանը միշտ պատրաստ է Ուկրաինայի հարցով բանակցությունների և երբեք չի հետաձգել կամ փորձել բարդացնել դրանք։
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանը պաշտոնապես բացվել է Նյու Յորքում սեպտեմբերի 8-ին։ Ավանդույթի համաձայն՝ Գլխավոր ասամբլեան կանցկացնի բարձր մակարդակի շաբաթ։ Ընդհանուր քննարկումները տեղի կունենան սեպտեմբերի 22-26-ը և սեպտեմբերի 28-ին։ Ռուսաստանը կներկայացնի Լավրովը։ Նրա ելույթը սպասվում է սեպտեմբերի 26-ին։


