Այսօր այս վիճակում ենք, որովհետև 2018-ին իշխանազավթում տեղի ունեցավ․ Աննա Մկրտչյան
Ինձնից առավել ավագ սերնդի համար այսօր շատ բարդ և ողբերգական օր է, որն այսօր՝ Նիկոլի ձեռքով դարձավ ողբերգական․ լրագրողների հետ զրույցի ընթացքում ասել է «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը։
«Հայաստանում, եթե կան իշխանազավթներ և մեր պետականությունը զավթված է, ինչի՞ մասին պիտի մենք խոսեն, ի՞նչ Արցախ վերադարձ, մտածեք՝ մենք կարողանալո՞ւ ենք Երևանում ապրել, մեզ համար Նիկոլը մի ծրագիր ունի՝ երրորդ պետությունում որոշների համար մի քիչ ավելի բարենպաստ, հայերին վերաբերվող, մնացած դեպքերում՝ Թուրքիայի հպատակ դառնալու միակ հնարավորությունն է, ինքն ուզում է, որ մենք դառնանք փախստական, հայցելով կացության թուղթ երրորդ երկրներից։ Հետևաբար, հիմա խոսել վերադարձի մասին, դեռ խոսեք՝ մենք կյանքի իրավունք ստանալո՞ւ ենք, թե՞ չէ»,- ասել է Մկրտչյանը։
Նրա խոսքով՝ մենք պետք է բացառապես մտածենք ներկա իշխանություններին վռնդելու մասին, առանց այս նախապայմանի, ոչ մի օբյեկտիվ հնարավորություն չկա, չպետք է մեզ խաբենք։
«Այսօր այս վիճակում ենք, որովհետև 2018 թվականին Հայաստանում տեղի է ունեցել իշխանավթում։ Եթե մենք այս մասին խոսեինք 2020-2021 թվականներին, կասեին, որ չափազանցնում էինք, քաղաքական շահը պետք է առաջ տանենք, տեսա՞ք, որ քաղաքական շահ չէր»,- ասել է պատգամավորը։