23 Դեկ
2024
-2.4° c ԵՐԵՎԱՆ
0.6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հայաստանը կմասնակցի BRICS-ի գագաթնաժողովին

Հայաստանը կմասնակցի BRICS-ի գագաթնաժողովին

Փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանն այսօր ասել է, որ «Հայաստանը կմասնակցի BRICS-ի գագաթնաժողովին»: Այդ մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասել է Մնացական Սաֆարյանը՝ չներկայացնելով այլ մանրամասներ:

BRICS-ի (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան, Հարավային Աֆրիկա, Իրան, Եգիպտոս, Եթովպիա եւ Արաբական Միացյալ Էմիրություններ) ամենամյա գագաթնաժողովը տեղի կունենա հոկտեմբերի 22-ից 24-ը Կազանում:

Հիշեցնենք, որ վերջին շաբաթներին BRICS-ին միանալու համար դիմել էր Ադրբեջանն ու Թուրքիան։