21 Դեկ
2024
1° c ԵՐԵՎԱՆ
2.6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Մեր հարևանների տարածքային ամբողջականությանը սպառնացող ցանկացած սպառնալիք Իրանի համար «կարմիր գիծ» է. Աբբաս Արաղչի

Մեր հարևանների տարածքային ամբողջականությանը սպառնացող ցանկացած սպառնալիք Իրանի համար «կարմիր գիծ» է. Աբբաս Արաղչի

Հյուսիսից, հարավից, արևելքից կամ արևմուտքից ցանկացած սպառնալիք մեր հարևանների տարածքային ամբողջականությանը կամ սահմանների փոփոխությունը բացարձակապես անընդունելի է և «կարմիր գիծ» է Իրանի համար, X-ի իր միկրոբլոգում գրել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։

«Տարածաշրջանային խաղաղությունը, անվտանգությունը և կայունությունը սոսկ նախապատվություն չեն, դրանք մեր ազգային անվտանգության հիմքն են։ Հյուսիսից, հարավից, արևելքից կամ արևմուտքից ցանկացած սպառնալիք մեր հարևանների տարածքային ամբողջականությանը կամ սահմանների փոփոխությունը բացարձակապես անընդունելի է և «կարմիր գիծ» է Իրանի համար»,- գրել է նա։