Սեպտեմբերի 9-ին Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Մարգարիտիս Սխինասը կայցելի Երևան՝ հանդիպելու Հայաստանի հետ վիզաների ազատականացման շուրջ քաղաքական մակարդակով երկխոսության մեկնարկի առիթով:
Սխինասը կհանդիպի Վահագն Խաչատրյանի, Նիկոլ Փաշինյանի և արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ՝ քննարկելու վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկը և ԵՄ-Գործընկերության օրակարգի այլ ասպեկտներ: