16 Նոյ
2024
2.2° c ԵՐԵՎԱՆ
6.6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
2018թ․-ից ի վեր ամենամեծ պրոբլեմը, որն ունեցել եմ, իմ հայրենասիրությունն է եղել․ Նիկոլ Փաշինյանի ելույթը՝ կետերով

2018թ․-ից ի վեր ամենամեծ պրոբլեմը, որն ունեցել եմ, իմ հայրենասիրությունն է եղել․ Նիկոլ Փաշինյանի ելույթը՝ կետերով

  • Մենք ՀԱՊԿ-ում մեր անդամակցությունը սառեցրել ենք ոչ միայն այն պատճառով, որ այն չի ապահովում Հայաստանի նկատմամբ իր անվտանգային պարտավորությունները, այլև այն պատճառով, որ ՀԱՊԿ-ն ստեղծում է սպառնալիքներ Հայաստանի անվտանգության, հետագա գոյության, ինքնիշխանության և պետականության համար։

 

  •  Մեր շեշտադրումից անցել է ուղիղ 2 տարի․ այլևս ակնհայտ է, որ չեն էլ հնչելու, և որքան այդ պատասխանները չեն հնչում ու համոզիչ չեն, ամեն րոպե, ամեն վայրկյան Հայաստանն ավելի է հեռանում ՀԱՊԿ-ից։ Հայաստանը դեռ չի անցել անդառնալիության կետը, բայց մեծ է հավանականությունը, որ այս իրավիճակի շարունակության դեպքում կանցնի։

 

  • Ադրբեջանում կայանալիք COP-29 համաժողովին Հայաստանի մասնակցության հարցով դեռ որոշում չունենք:

 

  • Ընդունել եմ ՌԴ նախագահի` Կազանում կայանալիք ԲՐԻՔՍ գագաթնաժողովին մասնակցության հրավերը: Միավորման հետ ինտեգրվելու օրակարգ չկա:

 

  • Հայաստանը չի բարձրաձայնում, չի ասում՝ Ադրբեջանը թող սահմանադրությունը փոխի, քանի որ խաղաղության պայմանագրի համաձայնեցված մասում կա հոդված, որն ասում է՝ կողմերից որևէ մեկը չի կարող հղում անել իր ներքին օրենսդրությանը՝ այս պայմանագրով ստանձնած պարտավորությունների կատարումը ձախողելու համար։

 

  • 2018թ․-ից ի վեր՝ որպես վարչապետ, ամենամեծ պրոբլեմը, որ ես ունեցել եմ, եղել է իմ հայրենասիրությունը։