26 Դեկ
2024
3.5° c ԵՐԵՎԱՆ
3.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԵՄ-ը լրագրողների համար կազմակերպում է մեդիաուղևորություն Հայաստան՝ լուսաբանելու արցախցի տեղահանվածների խնդիրները

ԵՄ-ը լրագրողների համար կազմակերպում է մեդիաուղևորություն Հայաստան՝ լուսաբանելու արցախցի տեղահանվածների խնդիրները

ԵՄ Քաղաքացիական պաշտպանության մեխանիզմը լուսաբանող լրագրողների համար կազմակերպում է մեդիաուղևորություն՝ դեպի Հայաստան, որը տեղի կունենա նոյեմբերի 4-ից 7-ը:

Ինչպես նշվել է հայտարարության մեջ, մեկ տարի առաջ Արցախում ռազմական հարձակումը ստիպել է Արցախի հայերի գրեթե ողջ բնակչությանը լքել իրենց տները: Արդյունքում՝ Հայաստան է ժամանել ավելի քան 100 հազար մարդ։ Նոր տեղահանվածները բախվել են տարբեր մարտահրավերների, քանի որ նրանք ստիպված են եղել սկսել իրենց կյանքը նորից: Մեկ տարի անց շատերը դեռևս ապավինում են մարդասիրական օգնությանը՝ իրենց հիմնական կարիքները հոգալու համար:

«Եվրամիությունը Հայաստանում հումանիտար առանցքային դոնորներից մեկն է։ Ի պատասխան 2023 թվականի սեպտեմբերի էսկալացիայի՝ ԵՄ-ը տրամադրել է ավելի քան 12 միլիոն եվրո մարդասիրական օգնություն, իսկ 2024 թվականին հատկացվել է լրացուցիչ 5,5 միլիոն եվրո։ Այս ֆինանսավորումն աջակցում է տեղահանված և խոցելի մարդկանց՝ ապահովելով նրանց հիմնական կարիքները, առողջապահությունը, ապաստանը, սնունդը և պաշտպանությունը», – նշվել է հայտարարությունում:

Մեդիա ճամփորդության ընթացքում լրագրողները հնարավորություն կունենան այցելելու Հայաստանում հումանիտար ծրագրեր իրականացնողներին, հարցազրույցներ ունենալ ԵՄ կողմից ֆինանսավորվող մարդասիրական օգնությունից օգտվող փախստականների հետ և տեղում հանդիպել ԵՄ մարդասիրական թիմին: