06 Հոտ
2024
24.3° c ԵՐԵՎԱՆ
20.8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ոմանք փորձում են ոչ թե ծառայել եկեղեցուն, այլ եկեղեցին ծառայեցնել հիվանդագին պատկերացումներին. Արշակ սրբազան

Ոմանք փորձում են ոչ թե ծառայել եկեղեցուն, այլ եկեղեցին ծառայեցնել հիվանդագին պատկերացումներին. Արշակ սրբազան

Այսօր Էջմիածնի Մայր Տաճարում քարոզի ժամանակ Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը ասել է, թե ոմանք փորձում են խեղաթյուրել եկեղեցու առաքելությունը և եկեղեցին դարձնել սեփական թերընկալումների և թյուրըմբռնումների պատանդը։ Նրա խոսքով՝ այդ նույն մարդիկ փորձում են ոչ թե ծառայել եկեղեցուն, այլ եկեղեցին ծառայեցնել սեփական հիվանդագին պատկերացումներին։

«Եկեղեցուց պահանջել հեռու մնալ հանրային մտահոգություն առաջացնող խնդիրների արծարծումից՝ նշանակում է բացահայտել սեփական տգիտությունը, նշանակում է պատկերացում չունենալ եկեղեցու էության, նրա կոչման և պատմական առաքելության վերաբերյալ»,- ասել է Արշակ սրբազանը։