
Հոսպիտալացված դպրոցականը հրազենային վիրավորում չի ստացել․ ABCmedia-ն զրուցել է ՔԿ նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանի հետ
Մամուլում շրջանառվող լուրերը, թե անչափահաս դպրոցականը հրազենային վիրավորում է ստացել, չի համապատասխանում իրականությանը․ ABCmedia-ի հետ զրույցում ասել է Քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը։
«Դպրոցներից մեկում անչափահասը աջ ազդրի կողմում վնասվածք էր ստացել ռազմագիտության դասարանում մեկ այլ անչափահասի կողմից։ Օդամղիչ հրացանով է կրակոցն արձակվել։ Վնասվածք ստացած անչափահաս երեխան ճանաչվել է տուժած։ Հարցաքննվել է ռազմագիտության ուսուցիչն ու վնասված երեխան։ Նախաքննությունը շարունակվում է։ Մամուլում շրջանառվող լուրերը, թե հրազենային վիրավորում է ստացել, չի համապատասխանում իրականությանը»,- ասաց Աբրահամյանը։
Գործով ձերբակալվածներ չկան։ Նախաքննությունը շարունակվում է։