25 Դեկ
2024
4.6° c ԵՐԵՎԱՆ
7.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Դոմոդեդովոյում ՀՀ քաղաքացի է բերման ենթարկվել՝ Ուկրաինայի ԶՈւ-երի կողմից մարտերին մասնակցելու համար

Դոմոդեդովոյում ՀՀ քաղաքացի է բերման ենթարկվել՝ Ուկրաինայի ԶՈւ-երի կողմից մարտերին մասնակցելու համար

Ուկրաինայի կողմից ռազմական գործողություններին որպես վարձկան մասնակցած Հայաստանի քաղաքացի Արմեն Բալյանը բերման է ենթարկվել «Դոմոդեդովո» օդանավակայանում, հարուցվել է քրեական գործ։ Այս մասին ТАСС -ին հայտնել է ՌԴ Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։

«Բալյանը ձերբակալվել է Դոմոդեդովո օդանավակայանում՝ Ռուսաստանի Դաշնության տարածք մուտք գործելու փորձի ժամանակ: Բալյանն ընդունել է մեղքը իրեն առաջադրված հանցագործության մեջ, տվել է բազմակողմանի ցուցմունք և հաստատել զինված ընդհարմանը որպես վարձկանի մասնակցելու փաստը»,- նշվել է հաղորդագրության մեջ։