26 Հլս
2024
19.8° c ԵՐԵՎԱՆ
13.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Սամվել Վարդանյանի նկատմամբ կիրառվեց տնային կալանք, սահմանվեց 7 միլիոն դրամի գրավ

Սամվել Վարդանյանի նկատմամբ կիրառվեց տնային կալանք, սահմանվեց 7 միլիոն դրամի գրավ

ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ վեճից հետո ձերբակալված, ապա Ձերբակալվածների պահման վայր տանելու ճանապարհին բռնության ենթարկված Սամվել Վարդանյանի նկատմամբ տնային կալանք և 7 մլն դրամ գրավ է սահմանվել։

Այդ մասին տեղեկացրել է նրա փաստաբաններից Ռուբեն Մելիքյանը։

Հիշեցնենք, որ Սամվել Վարդանյանը ձերբակալվել էր ավտոբուսում ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանին վիրավորելու համար։ Քննադատելով իշխող ուժին` հանձնողական քաղաքականությունը` նա պատգամավորին «դավաճան վիժվածք» էր անվանել, ինչին ի պատասխան պատգամավորը հարվածել էր քաղաքացուն։

Ավելի ուշ նրա փաստաբաններն ահազանգեցին, որ ՁՊՀ տեղափոխելու ճանապարհին ոստիկանական մեքենան կանգնեցրել են, դիմակավորված անձինք ծեծել, խոշտանգել ու անարգել են քաղաքացուն։