Նախորդ շաբաթ Երևանում ծնվել է 1947 երեխա
Երևանում ծնվել է 1947 երեխա՝ 1004 տղա և 943 աղջիկ, բնակչության աճը կազմում է 0.8 %․ այս մասին հայտնել է Առողջապահության վարչության պետ Դավիթ Կարապետյանը Երևանի քաղաքապետարանի գործակարգավորական խորհրդակցության ժամանակ։
«Նախորդ շաբաթ մայրաքաղում գրանցվել է 544 մահ։ Որպես 9-րդ երեխա ընտանիքում ունենք ծնված 1 տղա և ևս մեկական տղա՝ որպես 6-րդ և 7-րդ երեխա։ Արցախից բռնի տեղահանվածների շրջանում ծնվել է 56 երեխա՝ 29 տղա, 27 աղջիկ»,- հայտնել է Կարապետյանը։