18 Սեպ
2024
20.3° c ԵՐԵՎԱՆ
14.9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ատոմակայանը միացվել է էլեկտրաէներգետիկ համակարգին

Ատոմակայանը միացվել է էլեկտրաէներգետիկ համակարգին

Այսօր 14։05-ից Հայկական ատոմային էլեկտրակայանը միացվել է էլեկտրաէներգետիկ համակարգին, հայտնում են ՏԿԵՆ-ից:

Առաջիկա ժամերին ՀԱԷԿ-ը կսկսի աշխատել ամբողջական հզորությամբ։

Հիշեցնենք,  որ օգոստոսի 30-ին` ժամը 21։55-ի սահմաններում Հայկական ատոմակայանը վթարային կանգառի ռեժիմով անջատվել է էներգահամակարգից։

Կանգի պատճառ է հանդիսացել կայծակի հարվածը, որի հետևանքով կայանի անվտանգության համակարգերը կայանը բերել են անվտանգ կանգառի ռեժիմի։