19 Հոտ
2024
14.1° c ԵՐԵՎԱՆ
7.6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Վեց հայ շախմատիստներ ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակի լավագույն 100-յակում են

Վեց հայ շախմատիստներ ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակի լավագույն 100-յակում են

Վեց հայ շախմատիստներ ընդգրկվել են ՖԻԴԵ-ի հոկտեմբեր ամսվա վարկանիշային աղյուսակի լավագույն 100-յակում․ այս մասին հայտնել են Շախմատի միջազգային կազմակերպությունից։

Տղամարդկանց հավաքականի ներկայացուցիչներից վարկանիշային աղյուսակում տեղ են գտել Հայկ Մարտիրոսյանը (51), Շանթ Սարգսյանը (70) և Գաբրիել Սարգսյանը (93):

Կանանց հավաքականում դասավորությունն այսպիսին է՝ Էլինա Դանիելյան (60), Լիլիթ Մկրտչյան (62) և Աննա Սարգսյան (69):

Վարկանիշային աղյուսակը գլխավորում է աշխարհի նախկին չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կառլսենը։ Գործող չեմպիոն, չինացի Դին Լիրենը զբաղեցնում է 21-րդ հորիզոնականը։