ABCMEDIA
«Հայաքվեի» ստորագրահավաք այսօր չի անցկացվում. այն կշարունակվի հուլիսի 6-ին

«Հայաքվեի» ստորագրահավաք այսօր չի անցկացվում. այն կշարունակվի հուլիսի 6-ին

«Հայաքվե» նախաձեռնությունը հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ այսօր ստորագրահավաք չի անցկացվում։

«Սիրելի՛ հայրենակիցներ, քանի որ օրենքի կարգավորումների համաձայն ստորագրահավաքն անցկացվում է միայն  աշխատանքային օրերին՝ ժամը 09:00 – 18:00-ն, հիշեցնում ենք, որ հուլիսի 5-ը նույնպես ոչ աշխատանքային օր է, ուստի ստորագրահավաք այսօր չի անցկացվում։ Այն կշարունակվի վաղը՝ հուլիսի 6-ից»,-ասված է հայտարարության տեքստում։

Լուսանկարը՝ Ֆոտոլուրի