Իսրայելն ունի պաշտպանվելու
իրավունք, սակայն Գազայում նրա մի շարք գործողություններ հակասում են միջազգային իրավունքին:
Այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր
ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը՝ Օմանում ԵՄ երկրների ԱԳ նախարարների հանդիպումից հետո։
Արտահերթ նիստը հրավիրվել էր իսրայելապաղեստինյան հակամարտության սրման կապակցությամբ։
«Իսրայելի մի շարք գործողություններ, ինչպիսիք են Գազայում
ջրամատակարարման դադարեցումը և էլեկտրաէներգիայի անջատումը, սննդի մատակարարման դադարեցումը, հակասում են միջազգային իրավունքին։ ՀԱՄԱՍ-ի գործողություններին
տրված արձագանքն անհրաժեշտություն է առաջացրել հիշեցնել միջազգային իրավունքին հավատարիմ
մնալու անհրաժեշտության մասին»,- ասել է Բորելը։