ABCMEDIA
Պետությունը քանդելու քաղաքականության ճանապարհին՝ իշխանության ներկայացուցիչներն ունեն մեկ նպատակ՝ պահպանել իրենց իշխանությունը․ «Ապրելու երկիր»

Պետությունը քանդելու քաղաքականության ճանապարհին՝ իշխանության ներկայացուցիչներն ունեն մեկ նպատակ՝ պահպանել իրենց իշխանությունը․ «Ապրելու երկիր»

Մեկ տարի է՝ իշխանություններն ամենատարբեր լծակներով փորձում
են խոչընդոտել համայնքի ղեկավարի և իր թիմի աշխատանքները՝ վնասելով համայնքի զարգացմանը։
Համայնքում իշխանությունը ստանձնած թիմի ավագանու անդամների նկատմամբ մի քանի ամիս
իրականացվել են ամենատարբեր ճնշումներ և առաջարկներ։ Արդյունքում, ավագանու  անդամներից
մեկի՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմն անցնելու արդյունքում՝ արդեն
3 ամիս է՝ խոչընդոտվում է ավագանու նիստերը․ ֆեյսբուքյան էջում հայտարարություն
է տարածել «Ապրելու երկիր» կուսակցությունը ։

«Ժողովրդավարության մասին հեքիաթներ պատմող իշխանությունը՝ ոստիկանության
զորքերի ավելի քանի 1100 աշխատակիցներով շրջափակել էր համայնքապետարանի շենքը՝ փակելով
շենքի մուտքը։ Արդյունքում խոչընդոտվել էր «Ապրելու երկիր» խմբակցության մի քանի ավագանու
անդամների, համայնքապետարանի բազմաթիվ աշխատակիցների, քաղաքացիների մուտքը շենք»,-ասված
է հայտարարության մեջ։

Նշվում է նաև, որ ոստիկանության հրահանգով փրկարար ծառայության
աշխատակիցները կոտրել են նիստերի դահլիճի դուռը, որից հետո ոստիկանության զորքերի ուղեկցությամբ
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամները, օրենսդիր և գործադիր իշխանության
մի քանի ներկայացուցիչների հետ ներս են մտել դահլիճ։ Ոստիկանության զորքերը արգելել
են դահլիճ մտնել համայնքի ղեկավարին և այլ անձանց։

«Օրենքի կոպիտ խախտումով, ժամը 10:00 սկսվել է նիստը՝ առանց համայնքի
ղեկավարի (ՏԻՄ օրենք, հոդված 64), որից հետո 10:27 համայնքի ղեկավարը, ոստիկանության
զորքերի համաձայնությամբ և ուղեկցությամբ մտել է նիստերի դահլիճ՝ արձանագրելու նիստի
ոչ իրավազոր լինելը։ Մի քանի վայրկյան անց, ոստիկանության զորքերը, բռնություն գործադրելով, 
դահլիճից դուրս են հանել համայնքի ղեկավարին՝ խոչընդոտելով իր լիազորությունների կատարումը։
Արդյունքում, ոստիկանության զորքերը Ալավերդի համայնքում իրականացրել են հեղաշրջում։
Ալավերդի համայնքում ժողովրդի կողմից ընտրված իշխանությունը զոռբայությամբ և ապօրինի
կերպով խլելու գործընթացը իրականացվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի և պաշտպանության
նախարար Սուրեն Պապիկյանի հովանավորությամբ և հանձնարարությամբ։ Պետությունը քանդելու
քաղաքականության ճանապարհին՝ իշխանության ներկայացուցիչներն ունեն մեկ նպատակ՝ պահպանել
իրենց իշխանությունը։ Երկրում իրապես ժողովրդավարություն հաստատելու ճանապարհին՝ ամբողջական
իշխանափոխությունը այլընտրանք չունի»,- նշված է կուսակցության տարածած հայտարարության
մեջ։