BRICS-ի տնտեսական ցուցանիշը ավելի մեծ է, քան արևմտյան աշխարհինը. Օրբան
Եթե BRICS-ի գագաթնաժողովը տեղի ունենար 20 տարի առաջ, լուրջ նորություն չէր դառնա, սակայն այժմ այդ երկրների մասնաբաժինը համաշխարհային տնտեսության մեջ գերազանցում է արևմտյան երկրներին, ասել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը։
«Մեկ շաբաթ առաջ Կազանում արևելյան աշխարհի գագաթնաժողովն էր․ BRICS երկրներն են՝ Չինաստան, Ռուսաստան, Բրազիլիա, Հնդկաստան, Հարավային Աֆրիկա, դրանք այժմ ընդլայնվել են, ավելի քան 10 երկիր կա, և բոլորը հանդիպել են Կազանում։ Սա արևելյան աշխարհի տնտեսությունն է։ 20 տարի առաջ սա լուրջ նորություն չէր, բայց այժմ այս երկրների մասնաբաժինը համաշխարհային տնտեսական ցուցանիշներում ավելի մեծ է, քան արևմտյան աշխարհի տնտեսությունը», – ասել է Օրբանը: