26 Դեկ
2024
5.7° c ԵՐԵՎԱՆ
6.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Իրանի ԱԳՆ-ն հերքել է Թրամփի դեմ մահափորձին Թեհրանի մասնակցության մեղադրանքները

Իրանի ԱԳՆ-ն հերքել է Թրամփի դեմ մահափորձին Թեհրանի մասնակցության մեղադրանքները

Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային անհիմն է համարել ԱՄՆ իշխանությունների ներկայացուցիչների դեմ մահափորձ իրականացնելու փորձերին Իրանի մասնակցության մեղադրանքները՝ դրանք անվանելով «Իսրայելի դավադրությունը» Թեհրանի և Վաշինգտոնի միջև հարաբերությունները բարդացնելու համար:

ՀԴԲ-ն պնդում է, որ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) անանուն ներկայացուցիչն իբր ծրագրել է ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթած Դոնալդ Թրամփի սպանությունը:

«Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային ԱՄՆ նախկին և գործող պաշտոնյաների դեմ մահափորձի մեջ Իրանի միջամտության մեղադրանքները որակել է բացարձակապես անհիմն և մերժել դրանք», – ասվում է Իրանի ԱԳՆ հայտարարության մեջ:

ԱՄՆ նախագահական ընտրություններից անմիջապես հետո «այդ հայտարարությունների կրկնությունը» Իրանը որակել է որպես «Իսրայելի և Իրանի ընդդիմադիր շրջանակների կողմից զզվանք առաջացնող դավադրություն՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև հարաբերությունները բարդացնելու նպատակով»։

Ավելի վաղ Դոնալդ Թրամփը, մանրամասներ և ապացույցներ չներկայացնելով, Իրանին մեղադրել էր այն բանում, որ վերջինս, իբր, արդեն կոնկրետ, բայց անհաջող գործողություններ է ձեռնարկել իր դեմ և կարող է կրկնել դրանք: Թրամփն ընդգծել էր, որ ոչ մի սպառնալիք իրեն չի վախեցնում, և հայտնել, որ ամերիկացի զինվորականները «հետևում և սպասում են», թե ինչպես կզարգանա իրավիճակը: