Սիրիայում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գեներալ է սպանվել
Սիրիայում զոհվել է Սիրիայի Արաբական Հանրապետությունում Իրանի ռազմական խորհրդականների հրամանատար, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գեներալ-մայոր Կիումարս Փուրհաշեմին։ Տեղեկությունը հայտնում է «Fars»-ը:
Ավելի վաղ Սիրիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ «Ջեբհաթ ան Նուսրա» ահաբեկչական կազմակերպության մաս կազմող խմբավորումները, որոնք գտնվում են Հալեպի և Իդլիբի նահանգներում, նոյեմբերի 27-ին խոշոր հարձակում են իրականացրել՝ հարվածներ հասցնելով այդ շրջաններում գտնվող բնակավայրերին և ռազմական դիրքերին: Սիրիայի զինված ուժերն արձագանքել են հարձակմանը, զինյալները կենդանի ուժի և տեխնիկայի ծանր կորուստներ են կրել: Մարտերը դեռ շարունակվում են։