15 Հուն
2025
-0.9° c ԵՐԵՎԱՆ
2.9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Փաշինյան-Լուկաշենկո փոխադարձ խայթոցներ․ Փաշինյանը վերահաստատել է, որ չի մեկնի Մինսկ

Փաշինյան-Լուկաշենկո փոխադարձ խայթոցներ․ Փաշինյանը վերահաստատել է, որ չի մեկնի Մինսկ

Թեժ զրույց է տեղի ունեցել Փաշինյանի ու Բելառուսի նախագահ Լուկաշենկոյի միջև՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի ժամանակ։

Ինչպես արդեն հայտնել ենք՝ Փաշինյանը նիստը նախագահել է առցանց, իսկ հաջորդ տարի նախագահությունն անցնելու է Բելառուսին։

Լուկաշենկոն առաջարկել է, որ հաջորդ նիստը տեղի ունենա 2025 թվականի մայիսին, ինչին ի պատասխան Փաշինյանն ասել է, որ հայկական պատվիրակությունը չի մեկնի  Մինսկ, այլ դրան կմասնակցի հեռավար կարգով։ Լուկաշենկոն սկսել է հարցնել, թե ինչով է պայմանավորված այս որոշումը՝ Մինսկն է հեռու, թե մեկնելու հետ կապված խնդիրներ կան և առաջարկել է օգնել։

Ի պատասխան Փաշինյանը նշել է, որ իր որոշման մասին նախկինում հայտարարություն է արել. Լուկաշենկոն խոստացել է «դիտարկել նրա հայտարարությունը»։. «Դուք չեք կարող դիտարկել իմ հայտարարությունը, քանի որ այն ենթակա չէ դիտարկման»,- ի պատասխան ասել է Փաշինյանը։

Լուկաշենկոն ասել է՝ կդիտարկեն, որ գուցե «հեռուստացույց» չլինի, որպեսզի հայկական պատվիրակությունը կարողանա առցանց խոսել։ Իսկ մինչ այդ Լուկաշենկոն նաև հեգնել է Փաշինյանին, թե գիտեն, որ ոչ միայն «սափրել է մորուքը, այլ նաև փոքր ինչ հիվանդացել և նրան ընկալում են որպես նոր, երիտասարդ, համենայն դեպս արտաքինից, անդամի»։