22 Հնս
2026
20° c ԵՐԵՎԱՆ
19° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ինչո՞ւ ենք տեղեկատվական անվտանգության ապահովումը կապում մալուխի հետ, եթե 2025-ից ունենք այլընտրանք․ Վահե Դավթյան

Ինչո՞ւ ենք տեղեկատվական անվտանգության ապահովումը կապում մալուխի հետ, եթե 2025-ից ունենք այլընտրանք․ Վահե Դավթյան

Որքանով հասկանում եմ «Տելեկոմ Արմենիա»-ի ու «Ազերտելեկոմ»-ի միջև կնքված համաձայնագրի նպատակն է ինտերնետի մատակարարում ապահովել դեպի Նախիջևան․ Facebook-ի իր էջում գրում է էներգետիկ անվտանգության մասնագետ Վահե Դավթյանը։

«Մասնագետներն ասում են՝ մեր համար էլ ձևավորվում է ռեզերվային գիծ: Օրինակ, եթե Վրաստանից եկող մալուխը հերթական անգամ վնասվի, ապա մենք կունենանք ինտերնետի այլընտրանքային աղբյուր:

Հարց է առաջանում. ինչո՞ւ ենք մենք մեր թվային-տեղեկատվական անվտանգության ապահովումը տակավին կապում ցամաքային մալուխի հետ, եթե 2025 թ-ին միացել ենք «Starlink» արբանյակային համակարգին: Վերջինս, ինչպես գիտենք, ունի մի շարք ռազմավարական առավելություններ՝ ցամաքային կաբելային ինտերնետի համեմատ:

Հարցն ունի նաև գեոքաղաքական բաղադիչ, որն այս պատմության մեջ, ըստ իս, առանցքային է:

Փաստացի Հայաստանի տարածքով ապահովվում է Բաքվի ելքը Նախիջևան, ինչն առավել քան տեղավորվում է այսպես կոչված «միջանցքային տրամաբանության» մեջ: Վերջինս, ինչպես գիտենք, չի սահմանափակվում միայն ցամաքային տրանսպորտային հաղորդակցություններով, այլ ենթադրում է նաև էներգետիկ, թվային և այլ տեսակի հաղորդակցային երթուղիներ:

Ուստի, առանց երկկողմ հարաբերությունների ու սահմանային հարցերի կարգավորման նման ենթակառուցվածքային նախագծերն ավելի շուտ ռիսկեր ու սպառնալիքներ են պարունակում Հայաստան համար, քան այլընտրաքային հնարավորություններ»,- նշում է մասնագետը։

Ընտրություն 2026   Ընտրություն 2026