Ոստիկանությունը դիմել է դատարան՝ Հարավային Կորեայի նախագահին ձերբակալելու հրաման տալու համար
Համատեղ քննչական խումբը դիմել է Սեուլի դատարան՝ Հարավային Կորեայի նախագահ Յուն Սոկ Յոլին ձերբակալելու հրաման տալու համար, ում լիազորությունները կասեցվել էին դեկտեմբերի 14-ին խորհրդարանում նրա իմփիչմենթից հետո։ Այս մասին հայտնում են երկրի հակակոռուպցիոն քննչական վարչությունից։
Դիմումը ներկայացվել է դեկտեմբերի 30-ին, համատեղ քննչական խմբում ընդգրկված են վարչության, ոստիկանության և պաշտպանության նախարարության ներկայացուցիչներ, ովքեր հետաքննում են Կորեայի Հանրապետության նախագահի կողմից ռազմական դրություն մտցնելու հանգամանքները՝ կասկածելով նրան ապստամբություն կազմակերպելու մեջ։ Հարավային Կորեայի օրենսդրությունը թույլ է տալիս հետապնդել գործող նախագահին ապստամբության կամ դավաճանության համար:
Դեկտեմբերի 29-ին Կորեայի Հանրապետության նախագահը երրորդ անգամ չի ներկայացել հակակոռուպցիոն հետաքննության դեպարտամենտ՝ բարձրաստիճան պաշտոնյաների հարցաքննությանը։ Իրավաբանական պրակտիկայի համաձայն՝ 3-րդ կանչը համարվում է վերջինը՝ մինչև կալանքի որոշման դիմում ներկայացնելը։