
Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները չեն ընդհատվել և չեն կարող ընդհատվել․ Պեսկով
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի հարաբերությունները չեն ընդհատվել և չեն կարող ընդհատվել։
«Հայաստանը մեզ համար բարեկամ երկիր է, ինքնիշխան պետություն է, մենք շատ ընդհանրություններ ունենք՝ և՛ երկկողմանի, և՛ պատմական, և՛ մշակութային, և՛ Եվրասիական տնտեսական համայնքի նման կարևոր ինտեգրացիոն ասոցիացիային համատեղ մասնակցության առումով»,- ասել է Պեսկովը՝ մեկնաբանելով հայկական ԶԼՄ-ներում տարածված տեղեկությունները, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բոլոր պետական կառույցներին հանձնարարել է վերականգնել կապերը ՌԴ իրենց գործընկերների հետ։ Նրա խոսքով՝ Ռուսաստանին գոհացնում է Երևանի փոխադարձ վերաբերմունքը Մոսկվայի հետ համագործակցության զարգացման հեռանկարների հարցում։
Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանը պատրաստ է ամեն կերպ զարգացնել հարաբերությունները Հայաստանի հետ։