22 Մար
2025
9.2° c ԵՐԵՎԱՆ
-3.6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՀՀ-ի, ՌԴ–ի և Ադրբեջանի միջև պայմանավորվածությունները շարունակում են արդիական մնալ. Կոպիրկին

ՀՀ-ի, ՌԴ–ի և Ադրբեջանի միջև պայմանավորվածությունները շարունակում են արդիական մնալ. Կոպիրկին

Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ համաձայնագրերի ողջ շարքը արդիական է մնում, լրագրողներին ասել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը` մեկնաբանելով ՌԴ արտգործնախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևի կողմից հայ-ադրբեջանական կարգավորման հարցում աջակցելու հնարավորությունը։

Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցերով ՌԴ արտգործնախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևը պատրաստ է այցելել տարածաշրջան՝ խորհրդակցություններ անցկացնելու համար։

«Իգոր Խովաևը բազմիցս եղել է տարածաշրջանում, բավականին ակտիվ աշխատել է այդ ուղղության վրա: Մի շարք եռակողմ պայմանավորվածություններ կան, որոնք, մեր կարծիքով, արդիական են մնում», – ասել է Կոպիրկինը:

Ռազմագերիներ