
Ադրբեջանցիները կրակել են. Կութի գյուղապետն ABC media-ին մանրամասներ է հայտնել
Ադրբեջանցիների կրակոցները լսելի են դարձել սահմանի մյուս կողմում՝ Վարդենիսի Կութ գյուղի մոտակայքում: ABC media-ի հետ զրույցում համայնքի վարչական ղեկավար Գրիգորի Ավակյանն ասաց, որ այս պահին ամեն բան կարգին է, իսկ կրակոցները լսվել են ապրիլի 7-ի ուշ երեկոյան:
«երեկ երեկոյան են կրակել, ես անձամբ չեմ լսել, գյուղացիներն են պատմել, որ երեկոան ժամը 22:00-ից 23:00 ընկած հատվածում են կրակել: Գյուղացիները պատմել են նաև, որ կրակել են երկու անգամ: Ոչ մի վնասված շենք շինություն չունենք, տուժած բնակիչներ նույնպես չկան »,- ասաց համայնքի վարչական ղեկավար Գրիգորի Ավակյանը:
Հիշեցնենք, որ ադրբեջանական կողմը ավելի քան երեք շաբաթ է գիշերային ժամերին կրակում է Սյունիքի մարզի Խոզնավար ու Խնածախ գյուղերի ուղղությամբ, իսկ ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն էր տարածել՝ տեղեկացնելով, որ այդ կրակոցները չեն թիրախավորում ՀՀ տարածքը: Այս հայտարարությունից անմիջապես հետո, ադրբեջանական գնադկից վնասվել էր Խնածախի գյուղի բնակիչներից մեկի տան պատուհանը: