
Լեհաստանը ճանաչում է Պաղեստին պետությունը
Լեհաստանի արտաքին գործերի նախարար Ռադոսլավ Սիկորսկին հայտարարել է, որ Վարշավան ճանաչում է Պաղեստին պետությունը․ հայտնում է РИА Новости գործակալությունը՝ մեջբերելով Լեհաստանի ԱԳ նախարարի խոսքերը։
«Լեհաստանը հարգում է Իսրայելի գոյության իրավունքը և Պաղեստինի ժողովրդի իրավունքները: Լեհաստանը ճանաչում է Պաղեստինի Պետությունը. մենք դեսպան ունենք Վարշավայում (Պաղեստինի դեսպան – խմբ)»,-ասել է Սիկորսկին։
Վերջինս նաև հավելել է, որ Լեհաստանն աջակցում է Գազայի հատվածում արյունահեղությունը դադարեցնելու բոլոր ջանքերին։