18 Սեպ
2025
17° c ԵՐԵՎԱՆ
15° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Եմենի վարչապետը հրաժարական է տվել

Եմենի վարչապետը հրաժարական է տվել

Եմենի վարչապետ Ահմեդ Ավվադ բեն Մուբարաքը հրաժարական է տվել․ տեղեկացնում է РИА Новости գործակալությունը։

Հրաժարականի որոշումը Ահմեդ Ավվադ բեն Մուբարաքը պայմանավորել է «սահմանադրական լիազորությունները կատարելու և կառավարության կազմում փոփոխություններ իրականացնելու անկարողությամբ»։

Իր հայտարարությունում նա նշել է, որ բազմաթիվ բարդությունների ու դժվարությունների է բախվել  գործունեության ընթացքում։

Նա վարչապետի պաշտոնին նշանակվել էր  2024 թվականի փետրվարին, մինչ այդ զբաղեցնում էր երկրի արտգործնախարարի պաշտոնը։

Ռազմագերիներ