23 Հնս
2026
23° c ԵՐԵՎԱՆ
19° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Իրական խաղաղություն՝ այո՛, հնարավոր է, և հայկական կողմը ևս նախապայմաններ պետք է ունենա այդ գործընթացում․ Թանդիլյան

Իրական խաղաղություն՝ այո՛, հնարավոր է, և հայկական կողմը ևս նախապայմաններ պետք է ունենա այդ գործընթացում․ Թանդիլյան

«Տելեկոմ Արմենիա» ընկերության և Ալիևների ընտանիքին պատկանող «Ազերտելեկոմ» ընկերության համագործակցության շուրջ կարելի է շատ երկար բանավիճել՝ գնահատականներ հնչեցնելով դրա տնտեսական նպատակահարմարության, հնարավոր օգուտների ու ռիսկերի վերաբերյալ․ գրել է  «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանը։

«Հավանաբար, համագործակցության գնացած սուբյեկտներն ունեն բազմաթիվ փաստարկներ՝ «տարբեր հաշվարկներ, նոր շուկաներ, ներդրումներ, ենթակառուցվածքային հնարավորություններ, բիզնես շահեր» և այլն։

Բայց նույնիսկ զրոյական ռիսկերով, ահռելի տնտեսական օգուտներով համագործակցությունը մի երկրի ընկերության հետ, որտեղ գերեվարված են մեր հայրենակիցները, անընդունելի է։

Էլ չեմ խոսում այն մասին, որ երկիրը, որի հետ միակողմանիորեն մտել ենք «խաղաղության» ժամանակաշրջան, շարունակում է ոչ միայն հակահայկական քաղաքականություն վարել, այլև պետական մակարդակով շրջանառել Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը կասկածի տակ դնող և տարածքային նկրտումներ պարունակող թեզեր։

Այս պայմաններում ցանկացած համագործակցություն՝ հատկապես ռազմավարական ենթակառուցվածքներին և կապի համակարգերին առնչվող, չի կարող գնահատվել միայն տնտեսական շահույթի չափանիշներով և լինել անվտանգ։

Իսկ իրական խաղաղություն՝ այո՛, հնարավոր է, և հայկական կողմը ևս նախապայմաններ պետք է ունենա այդ գործընթացում։ Մնացածը փուչիկներ են, որ արդեն 8 տարի է՝ պայթում են մեր ազգի գլխին»,- գրել է նա։

Ընտրություն 2026   Ընտրություն 2026