24 Հնս
2026
26° c ԵՐԵՎԱՆ
19° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Զովանալու փորձը՝ փորձանք․ Ֆրանսիայում առնվազն 40 մարդ է խեղդվել․ (լուսանկարներ)

Զովանալու փորձը՝ փորձանք․ Ֆրանսիայում առնվազն 40 մարդ է խեղդվել․ (լուսանկարներ)

Ֆրանսիայում ռեկորդային շոգը լողալով հաղթահարելու փորձերը փորձանք են դարձել․ գետերում, լճերում և ջրային այլ տարածքներում վերջին օրերին խեղդվել է առնվազն 40 մարդ․ գրում է Reuters-ը։

Պաշտոնական տվյալներով՝ հունիսի 18-ից ի վեր երկրում գրանցվել է ջրահեղձ լինելու առնվազն 40 դեպք։ Ողբերգական դեպքերի մեծ մասը տեղի է ունեցել չվերահսկվող կամ լողալու համար չնախատեսված ջրային տարածքներում։

«Մահացածները մեծամասամբ երիտասարդներ են»,- գրում է աղբյուրը։

Նշենք, որ վերջին օրերին սաստիկ շոգը պատել է Եվրոպան․ մի շարք քաղաքներում սնդիկի սյունը հատել է 40-ի շեմը, որոշ տեղերում՝ հասել ընդհուպ 43-44°C-ի։

Ընտրություն 2026   Ընտրություն 2026