Խաղաղության պայմանագրի ստորագրման հետ կապված որևէ նոր բան չկա. Արմեն Գրիգորյանի ճեպազրույցը՝ կետերով
Մենք հավաքագրվում են թե՛ իշխանության ներկայացուցիչների, թե՛ այլ անձանց վերաբերյալ մամուլում եղած կոռուպցիոն հրապարակումները։ Այս ամենը միտված է հնարավոր սպառնալիքների վաղ հայտնաբերմանը։
Կոռուպցիան ՀՀ իշխանությունը դիտարկում են որպես ազգային անվտանգության սպառնալիք, ուստի դրա դեմ պայքարն ԱԽ աշխատանքների մի մասն է։
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման հարցում որևէ նոր բան չկա: Այն, ինչ հրապարակային եղել է, կարելի է ասել՝ այդքանն է, եթե որևէ նոր բան լինի, բնականաբար մենք կտեղեկացնենք հանրությանը։
Մեզ հատկապես հետաքրքրում են այն հրապարակումները, որոնք առնչվում են ռուսական լրտեսների հնարավոր առկայությանը կամ այսպես կոչված՝ «հինգերորդ շարասյան» գործունեությանը Հայաստանում։ Մենք չենք գնում նախկինների ճանապարհով։